Անգլիական ակումբը ռեկորդային տուգանք կմուծի ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար
СпортԱնգլիական «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» ստիպված կլինի ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային տուգանք վճարել ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար, գրում է The Telegraph-ը:
Չեմպիոնշիփում հանդես եկող լոնդոնյան ակումբը մեղադրվում է թույլատերլիից զգալիորեն ավելի շատ գումար ծախսելու մեջ եւ տուգանվել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:
2013/14 մրցաշրջանում ՔՊՌ-ն մեծ միսուներ է ունեցել, իսկ ակումբի ղեկավարությունը որոշել է 60 միլիոն ֆունտ ստերլինգ պարտքը փակել վարկերով: Այդ խախտումների պատճառով ակումբը ստիպված է տուգանք վճարել:
ՔՊՌ-ի գործադիր տնօրեն Լի Հոսը հայտնել է, որ ակումբը բողոքարկելու է այդ որոշումը: