Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը դեռ հսկայական աշխատանք ունի կատարելու. Արտաշես Ներսիսյան
СпортԾանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով կանանց թիմը հսկայական աշխատանք ունի կատարելու:
«Երիտասարդներն այն միջանցիկ շրջանում են, որտեղ միայն մեկ քայլ է մնում մեծահասակների առաջնությունների մասնակցության համար: Միայն թե կիլոգրամների հարցում պետք է մի քիչ ավելացնենք և հասնենք մեծահասակներին: Միայն այդ դեպքում կարող ենք համեմատություն անցկացնել նախորդ մեծահասակների թիմի հետ: Սակայն մինչև մեդալ չունենանք մեծահասակների աշխարհի և երիտասարդների առաջնությունում, չենք կարող համեմատել նախորդ թիմի հետ: Մենք դեռ հսկայական աշխատանք ունենք կատարելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ներսիսյան! ը:
Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցապայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 228կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է նաև 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը,ով ոսկե մեդալների է արժանացել նաև պոկում և հրում վարժություններում:
Մինչև 23 տարեկանների աղջիկներից 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը պոկում և հրում վարժություններում արժանանալով արծաթե մեդալների, երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 58 կգ Իզաբելլա Յալյանը երկամարտի 195 կգ արդյունքով դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր, պոկում վարժությունում արժանանալով բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալների: