Տանում են հայոց բանակ
АналитикаԱԺ-ում սկսվեցին վերջին շրջանում մեծ աղմուկ հանած լսումները՝ «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի վերաբերյալ: Այս օրինագիծը խնդրահարույց է նախ և առաջ նրանով, որ վերացնում է տարկետման իրավունքը: Մի կողմ թողնենք իմ վերաբերմունքն այդ իրավունքի նկատմամբ: Մեր նախորդ հրապարակումներում այդ մասին արտահայտվել ենք:
Խնդիրն այստեղ ուսանողական պայքարի էությունը և մարտավարությունն է: Նախ սկսենք նրանից, որ անկախ այն բանից, դեմ ենք օրենքին, թե կողմ, այն իրավմամբ շոշափում է ուսանողության շահերը: Տրամաբանական կլիներ, եթե ուսանողները համախմբվեին և անկախ իրենց ունեցած կարգավիճակից, պաշտպանեին ընկերներին:
Սակայն մինչև վերջ հանրապետականացված բուհերում, որտեղ ամեն ինչ որոշում են այդ կուսակցության կցորդ ուսանողական խորհուրդները և դեկանատները, դա հնարավոր չէ: Հնարավոր չէ նաև, քանի որ ուսանողների զգալի մասի մոտ կոտրել են պայքարի ոգին: Նրանց կրթում են որպես հնազանդ ծառայողներ: Նրանք սովորել են, երբ իրենց վրա գոռում են կամ պարտադրում: Այդ շատերի մոտ, ազատության նշյուլ անգամ չկա:
Սրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա անող ուսանողները սակավաթիվ են: Սակայն մյուս կողմից ուրախացնում է, որ դեռ մնացել են մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար:
Սակայն նրանք, հանդիպում պահանջելով ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ, մարտավարական սխալ են թույլ տալիս: Նման հանդիպումները, օգնում են, որպեսզի թեման քնի կամ փակվի: Վիգեն Սարգսյանն իր նախաձեռնություններում ինչպես գիտենք համառ է: 1000 դրամի բերքահավաքը Ձեզ օրինակ: Նա անգամ կամավորության զիջմանը չգնաց: Այս դեպքում, եթե սա հերթական ֆարսը չէ, ուսանողների հաղթանակը բացառում ենք:
Վահրամ Թոքմաջյան