Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բացառիկ հարցազրույց Էթյեն Մահչուփյանի հետ. Էրդողանը կգա՞ Հայաստան ապրիլի 24-ին

Վերջին օրերին թուրքական ու հայկական մամուլը ողողված է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանի նշանակման մասին լուրերով: Ու մինչ ոմանք Մահչուփյանի նշանակումը որակում են քայլ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ոմանք էլ այն որակում են իբրև Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության շարունակություն, անձամբ ինքը` Մահչուփյանը, բացառում է որևէ կապ իր ազգային պատկանելության և պետական պաշտոնի նշանակման միջև: Հորդորում է իր նշանակման մեջ ինչ-որ առաքելություններ չփնտրել: Թուրքական «Աքշամ» թերթի հոդվածագիր, գրող-հրապարակախոս, ներկայումս արդեն Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր նշանակման, գործունեության ոլորտի. հայկական ինքնության, հայ-թուրքական հարաբերությունների և այլ բազում այլ կարևոր հարցերի: - Հայաստանում և Թուրքիայում տարբեր շրջանակներ Ձեր նշանակումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում են դիտում: Նույնիսկ ասում են, թե որոշակի առաքելությամբ եք նշանակվել: Հայկական հարցը իմ հարցը կլինի այնքանով, ինչքանով կլինի Թուրքիայի հարցը… - Հայերը կարծում են, թե Թուրքիայում հայկական հարցն առաջնային կարևորություն ունեցող հարց է: Բնականաբար, այդպես էլ պիտի կարծեին, բայց ասեմ, որ դա այդպես չէ: Եթե Թուրքիայում առկա խնդիրների դասակարգում իրականացնենք ըստ կարևորության, ապա Հայկական հարցը միջին կարևորության խնդիր կլինի: Եթե այս պահին Թուրքիայի առջև ծառացած խնդիրների տեսակետից նայենք, ապա հնարավոր է, որ Հայկական հարցով նույնպես զբաղվեմ, քանի որ 1915-ի 100 ամյակն է: Բացի այդ մի շարք հայեր կփորձեն իմ միջոցով ինչ-որ բաներ անել: Սակայն նայելով առաջիկա տարիներին՝ կարող եմ ասել, որ Հայկական հարցն իմ հարցը կլինի այնքանով, ինչքանով կլինի Թուրքիայի հարցը: Քանի որ վերջիվերջո ես վարչապետի խորհրդականն եմ և զբաղվելու եմ վարչապետի լուծելիք խնդիրներով: - Իսկ այս պաշտոնում աշխատելու առաջարկ ստանալիս Դուք վարչապետի հետ Ձեր գործունեության ոլորտը քննարկե՞լ եք: Եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը կզբաղեցնեի: - Մինչև հիմա նմանատիպ քննարկում չի եղել: Բայց պետք է ասեմ, որ վարչապետը չի ցանկանում, որ իմ հետ առնչությունը լինի մեկ կոնկրետ ոլորտում: Որքան հասկացա, իմ ոլորտն ավելի ընդհանրական կլինի: Թուրքիան վերակառուցման շրջանում է: Մեր առջև հանրապետության վերկառուցման խնդիրն է դրված: Առաջիկա 8-10 տարում ամբողջ հանրային կառույցով հանդերձ այս գործընթացն է իրականացվելու: Եվ այս գործընթացում վարչապետը կարծում է, որ որոշակի օգնության, որոշակի խորհրդակցության կարիք կունենա: Շատ հավանական է, որ եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը զբաղեցնելու էի: Այս մասին վարչապետն էլ է խոսել: Հայ լինելս սոսկ առավելություն էր, հավելյալ մի բան: - Դուք համարում եք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին Ձեր նշանակում պատահակնությու՞ն էր: - Դա կապված էր Դավութօղլուի վարչապետ դառնալու հետ: Եթե Դավութօղլուն անցյալ տարի վարչապետ դառնար, ես այս պաշտոնը անցյալ տարի կզբաղեցնեի: Քանի տարի է արդեն իմ գործունեությունը հայկական խնդիրներից ու կարիքներից բավականին լայն ոլորտներ է ընդգրկում, և բնականաբար ես ոլորտս նեղացնելու մտադրություն չունեմ: - Այսինքն լինելով հայ ու ստանձնելով այս պաշտոնը` Դուք որևէ ներքին պատասխանատվություն չե՞ք զգում կարգավորման գործընթացի մեջ Ձեր ներդրումն ունենալու կամ հայկական խնդիրներով զբաղվելու: Կզբաղվեմ Հայկական հարցով, եթե հանձնարարեն… - Եթե լինի մի միջավայր, որտեղ ես կարողանամ որևէ ներդրում կատարել և քաղաքական դերակատարներն էլ հանձնարարեն, որ զբաղվեմ դրանով, ապա անշուշտ կզբաղվեմ: Սակայն դա այլ բան է. հանձնարարություն է, որը կկատարեմ: - Ինչպես գիտեք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ին Երևան է հրավիրել: Ի՞նչ եք կարծում, Էրդողանը ինչպե՞ս կպատասխանի այդ հրավերին: Եթե իրատես լինենք, ապա ես Էրդողանի Հայաստան գնալը հնարավոր չեմ համարում: - Ապրիլի 24-ին Հայաստան գնալը կարևոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիվ այլ ժեստեր է պահանջում: Եթե այդ ժեստերը արվեն, այդ ժամանակ հնարավոր է իրավիճակը հասունանա և նախագահը գնա Հայաստան: Սակայն եթե իրատես լինենք, ես դա հնարավոր չեմ համարում: Քանի որ սպասվում է, որ Հայաստանը 2015-ին սովորականից ավելի շատ կոշտություն կդրսևորի, այդ պատճառով էլ Թուրիքան այդ ժեստը չի անի: Շատ բան կա անելու: Եվ դրանց մի մասը Թուրքիան պետք է անի, մյուս մասը՝ Հայաստանը: Եթե Հայաստանը պարզապես հրավիրի ու սպասի, ապա չեմ կարծում որ նախագահը կգնա: - Իսկ ո՞րտեղ է գտնվումբոլորիս հայտնի գնդակը: - Չի կարելի ասել գնդակը այս կամ այն դաշտում է: Գնդակը թափառում է: Պետք է բոլորս միասին գնդակի շուրջ օղակ կազմենք և միասնաբար գործենք: - Կան խոսակցություններ որ դուք նախկինում էլ ոչ պաշտոնական խորհրդատվություններ եք անցկացրել կառավարության հետ: - Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (ԱԶԿ) կապեր, շփումներ ունեմ, բայց դրանց խորհրդատվություն անվանել չի կարելի: - Նայելով հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա վիճակին վաղվա համար ի՞նչ կարող ենք ասել: Ղարաբաղի հարց կա, ադրբեջանական նավթ կա… - Ճիշտն ասած ես այս տարի հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց չեմ ակնկալում: 2015ից հետո առաջընթացի հավանականությունը կաճի: 2016-ին լարվածության թուլացում կլինի: 100 ամյակի ավարտից հետո փոխըմբռնման ուղղված էներգիա կառաջանա. և դա բնականաբար կազդի նաև քաղաքականության վրա: Առանց այդ էլ հասարակությունների միջև շփումները գնալով ակտիվանում են: Ավելի շատ նախագծեր են իրականացվում : Թուրքիայում մի շարք մարդիկ հայերեն են սովորում, Հայաստանում՝ թուրքերեն : Հայաստանում շարքային քաղաքացու հայացքները Թուրքիայի հանդեպ ավելի դրական են դառնում, թուրքերն էլ եթե նախկինում իմանում էին, որ տոհմում հայ կա վշտանում էին, իսկ հիմա ընդհակառակը` ուրախանում են: Բայց կարգավորումն անմիջապես չի կարող լինել: Քանի որ Ղարաբաղի հարց կա, ադրբեջանական նավթ կա: Այս ամենը գործընթացն արգելակող գործոններ են: - Նախորդ հարցազրույցներից մեկում ասել եք, որ հնարավոր է ԱԶԿ-ն ևս 10 տարի մնա իշխանության ղեկին: ԱԶԿ-ի պատկերացրած նոր Թուրքիան ի՞նչպիսին եք տեսնում Դուք: - Եթե ԱԶԿ-ն գալիք ընտրություններում հաղթի կարծում եմ Թուրքիայում մթնոլորտը կհանդարտվի: Եթե դա չլինի, ԱԶԿ-ն չի կարողանա ղեկավարել երկրի բնակչության իսլամական հատվածին: Ներկայումս իսլամական հատվածն ԱԶԿ-ի սխալները ներում է, բայց չի արհամարհում: Եվ եթե այսպես շարունակվի ու ինչպես մի շարք մարդիկ ասում են, ԱԶԿ-ն ավտորիտար դառնա, ապա այդ ժամանակ այլևս անզոր կլինի ղեկավարել Թուրքիան: Ուստի ԱԶԿ-ն նախ պետք է ինքն իրեն փոխի: Եվ կփոխի, քանի որ ինքն էլ դա ցանկանում:
Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank