Մեդվեդևն աջակցում է Սամվել Ալեքսանյանին
АналитикаԵրևանում ընթացող ԵԱՏՄ Միջկառավարական խորհդրի նիստում, բավականին տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ի մասնավորի նա դժգոհել է ԵԱՏՄ մյուս երկու պետություններից՝ Բելոռուսիայից ու Ղազախստանից էժան շաքարի ներմուծման գործընթացից:
«Արդյունքում օգոստոսի 1-ի դրությամբ Ռուսաստանում շաքարի մեծածախ գները գրեթե 40 տոկոսով նվազել էին՝ հասնելով 2014-ի մակարդակին։ Մենք պայմանավորվել ենք սակագնային արտոնությունների վերլուծություն անցկացնել եւ որոշում կայացնել, որը կարող էր կարգավորել շուկան»: Սա բավականին տարօրինակ է, քանի որ ստացվում է ի՞նչ, վարրապետը չի ուզում, որպեսզի իր երկրում էժան ապրանք վաճառվի: Հայտնի է, որ շաքարն համարվում է առաջին անհրաժեշտության սպառման ապրանք: Այսինքն, որքան էժան, այնքան բնակչության համար ավելի լավ:
Իհարկե, տնտեսագետները կսկսեն ցուցանիշներ հորինել, համաձայն որոնց, որքան թանկ, այդքան լավ, սակայն կենսափորձն այլ բան է հուշում: Ինչպես հայտնի է, Հայաստանում այս բիզնեսի մենաշնորհը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Համաշխարհային շուկայում, ցանկացած ապրանքի գին երբ նվազում է, դա չի ազդում հայկական շուկայի վրա: Ինչ ծիծաղելի պատճառաբանություն ասես չենք լսում այն մասին, թե ինչու չնվազեց այս կամ այն ապրանքը: Սակայն, երբ այդ նույն ապրանքը գալիս է իր նախկին գնին, հայկական շուկայում, այն տարօրինակ կերպով թանկանում է:
Այս հայտարարությամբ, Մեդվեդևը փաստացի աջակցում է Հայաստանում շաքարի բիզնեսը կազմակերպող օլիգարխին և հունվարին սպասվող հնարավոր թանկացումների պարագայում, կանաչ լույս վառում նրա համար: Զինվենք ճգնաժամին համբերությամբ դիմադրելու քաջությամբ:
Մարիա Պախուցկայա