Շվեյցարիայի դատախազությունը հարցաքննել է ՊՍԺ-ի նախագահին
СпортՖրանսիական ՊՍԺ-ի եւ BeIN Media Group ընկերության նախագահ Նասել Ալ Խելաիֆին Շվեյցարիայի դատարանում հարցաքննել են կոռուպցիայի կասկածանքով։ Դատական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, փոխանցում է Goal.com-ը։
Նասեր Ալ Խելաիֆին եւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (գրանցումը Շվեյցարիայում է) նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն մեղադրվում են 2018-2030 թվականների աշխարհի առաջնությունների հեռարձակման իրավունքի բաշխման գործընթացում կոռուպցիոն սխեմաների կիրառման մեջ՝ մեքենայություն, փաստաթղթերի կեղծում, հանցավոր անփութություն, կաշառակերություն: Մի շարք երկրներում հեռարձակման իրավունքը ստացել է BeIN Media Group-ը: Քրեական գործը հարուցել է Շվեյցարիայի դատախազությունը: