Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допроса Китай выразил протест США из-за санкций против нефтехимической компании Памятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей Азербайджана Трамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дня В конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО Папа римский: В Иране невинные люди страдают из-за войны «Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 года День памяти и скорби: обращение Константина Затулина Министры обороны России и Китая провели встречу


Ամերիկյան ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին

Экономика

Ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին։ Այդ մասին այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում գրանցված և գործող «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝«Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Company» ընկերությունը։ Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդես գալով բացման խոսքով՝ Աշոտ Մանուկյանը նշել է. ««Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարության համատեքստում։ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում այն փաստը, որ այդ քայլն արվում է ամերիկյան գործընկերների մասնակցությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դեբեդ Հիդրո» և «Ռոբինս» ընկերություններին՝ մեր երկրի էներգետիկ համակարգի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության համար բարձր կարևորություն ունեցող այս ձեռնարկման համար»։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը և անձնապես դեսպան Միլսին՝  երկու երկրների մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև սկիզբ դրվող երկարատև համագործակցությանը գործուն օժանդակություն ցուցաբերելու համար։

«Այս տարի մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության հետ մեր դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, և ես չեմ կարող մտաբերել մեր 25-ամյա գործընկերության արդյունքների ավելի լավ խորհրդանիշ, քան այն նվաճումը, որ  այսօր տոնում ենք: «Դեբեդ Հիդրո» և «Ռոբինս» ընկերությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-Հայաստան աճող համագործակցության օրինակ է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարար Աշոտ Մանուկյանին «Շնող» հիդրոէլեկտրակայանի ներդրումային հնարավորությունն ինձ անձամբ ներկայացնելու համար, ինչպես նաև շնորհավորել նրան մեր համատեղ ջանքերով և «Ռոբինս» համաշխարհային կարգի ամերիկյան ընկերության թունելային հորատող տեխնոլոգիան և սարքավորումները Հայաստան բերելու միջոցով այդ ծրագիրն իրականություն դարձնելու կապակցությամբ»,- ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ստորագրված հուշագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը ներդրում կկատարի «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա՝ ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում։

Հիշեցնենք, որ Լոռու մարզում 76ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին եռակողմ շրջանակային համաձայնագիրը հաստատվել է ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի թիվ 973-Ա որոշմամբ և ստորագրվել կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ (որպես կառուցող) և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (որպես հովանավոր) միջև: 

Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր Դեբեդ գետի վրա«Շնող» ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը՝ ընդգրկելով ծրագիրը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկում, ինչպես նաև ընդգծել էր կայանի կառուցման համար մասնավոր ներդրումների ներգրավման և ներդրողներին համապատասխան երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը՝ հանձն առնելով կիրառել պետություն-մասնավոր հատված համագործակցության տարբերակը։

«Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է շուրջ 150-190 մլն ԱՄՆ դոլար։

По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России