Լիվերպուլը պատրաստ է այս ձմռանը բաժանվել Ֆիլիպե Կոուտինյոյից
СпортԿատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններով:
«Mundo Deportivo»-ն հայտնում է, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունը երկուշաբթի օրը հանդիպում է ունեցել բրազիլացի խաղացողի ներկայացուցիչների հետ: Ֆուտբոլիստի գործակալները տեղեկացրել են, որ անգլիական ակումբը հունվարին պատրաստ է հրաժարվել իր խաղացողից 135 մլն ֆունտ ստերլինգի դիմաց:
25-ամյա կիսապաշտպանը նախկինում հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան շարունակել Կատալոնիայում: Այս ամռանը մերսիսայդցիները մերժել էին խաղացողի տրանսֆերի վերաբերյալ կատալոնական ակումբի երեք առաջարկները: