Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» միջազգային գիտաժողովն ավարտեց աշխատանքները

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում հոկտեմբերի 25-ին շարունակվել է «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Գիտաժողովն ընթացավ «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում»,  «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ նիստերով:

«Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում» թեմատիկ նիստում «Մխիթարյան միա­բա­­նության հայատառ թուրքերեն հրատարակու­թյուն­ները» զեկույցով հանդես եկավ Հասմիկ Ստեփանյանը (ՀՀ ԳԱԱ ԱԻ), «Վենետիկի Մխի­թարյանների գաղափարական հայրենիք ստեղծելու մո­դելի տեղայնացումն Ալեքսանդրապոլում» զեկույցով՝ Գևորգ Այվազյանը (ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ), «Հայր Միքայել Չամչյանը և իր գործունեությունը Բասրայի մեջ 1769-1774 թթ. (համառոտ ակնարկ)» զեկույցով՝ Սեդա Օհանյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ներսես Ակինյանի գոր­ծունեությունը Խորհրդային Հայաստանում նորահայտ փաստաթղթերի լույսի ներքո»՝ զեկույցով՝ Համո Սուքիասյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ս. Ղազարի ձեռագրա­գետ հայրերը և նրանց կազմած ձեռագրացուցակները» զեկույցով՝ Քնար Հարությունյանը (ՀՁԳԻԹ), «Մխիթարյանների ավանդը հայ քննական պատմագրության ձևավորման մեջ» զեկույցով՝ Արման Մալոյանը (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Մխիթարյան միաբանության դպրոցաշինութեան պատմութիւնն ի սփիւռս աշխարհի» զեկույցով՝ Ավետիս Ափոշյանը (ԵՊՀ):

«Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» թեմատիկ նիստում «Մխիթա­րյան­ները  Լեոյի գրապատմական ուսումնասիրություն­նե­րի հա­մա­տեքստում» զեկույցով հանդես եկավ Սուսաննա Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական դասա­կա­նապաշտության (կլասիցիզմի) տեսական և գե­ղարվես­տական առանձնահատկությունները Մխիթար­յան­ների տե­սական, գեղարվեստական գրականության մեջ» զեկույցով՝ Դավիթ Գասպարյանը (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Դասագրքերի Մխի­թա­րյանների 18-րդ դարի հրատարակությունները» զեկույցով՝ Քրիստինե Մելքումյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Արսեն Բագրա­տու­նու «Հայկ դյուցազն» պոեմը» զեկույցով՝ Սիրանուշ Մարգարյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Վենետիկի Մխի­թա­րյան միաբանությունը Վիգեն Իսահակյանի հուշերում» զեկույցով՝ Ավետիք Իսահակյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հովհ. Թումանյանը Մխիթարյանների գնահատմամբ» զեկույցով՝ Եվա Մնացականյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական վերա­ծնութ­յան հարցը Մխիթարյանների՝ հայ գրականու­թյան պարբերաբաժանման համակարգում» զեկույցով՝ Լուսինե Վարդանյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Գաբրիել Այվազյանը Մխիթա­րյան միաբանության անդամ» զեկույցով՝ Հասմիկ Իրիցյանը (ՀՁԳԻԹ), «Մխիթարյանները և հայոց լեզվափիլիսոփայության տարրեր» զեկույցով՝ Լուսինե Ավետիսյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ):

«Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» նիստում «Մխիթարյան թատերագրությունը սրբախոսությունից կլասիցիզմ» զեկույցով հանդես եկավ Հենրիկ Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Քրիստափոր Կարա-Մուրզան և Վենետիկի Մխիթարյան միաբա­նութ­յու­նը» զեկույցով՝ Լիլիթ Արտեմյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Վենետիկի Մխիթարյանները և միջազգային գեղարվեստը» զեկույցով՝ Արծվի Բախչինյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Եվրոպական երաժ­շտատեսական մտքի դրսևորումները Խաչատուր Էր­զ­րու­­մեցու և Մխիթար Սեբաստացու աշխատութ­յուն­նե­րում» զեկույցով՝ Անի Մուշեղյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Ձեռագիր գրքերը, որպես ազգային խոհանոցի ուսումնասիրության աղբյուր (Դի­տար­կումները` ըստ Վենետիկի Մխիթարյան միա­բանու­թյան Մատենադարանի ձեռագրերի)» զեկույցով՝ Խորեն Գրիգորյանը (ՀՀ մշակույթի նախարարություն), «Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հ. Ղ. Տայանի «Շարական Հայաս­տանեայց եկեղեցւոյ» բազմահատոր շարակնոցի անտիպ Ա. Հատորը» զեկույցով՝ Արփի Վարդումյանը (ՀՁԳԻԹ), «Հայր Ղևոնդ Ալիշանը հայկազուն սրբերի հետքերով» զեկույցով՝ Մարիաննա Տիգրանյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Տայքի և Գուգարքի ճար­­տարապետությունը` Մխիթարյան միաբանների աշ­խա­­­տություններում» զեկույցով՝ Դավիթ Նահատակյանը (ՃԱԹԻ):

Միջազգային գիտաժողովի ավարտին գումարվեց լիագումար նիստ, որը վարեց պ.գ.դ. Գևորգ Ստեփանյանը:

«Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում» թեմատիկ նիստերի արդյունքներն ամփոփեցին պ.գ.դ.Գևորգ Ստեփանյանը և պ.գ.թ. Արմեն Մարուքյանը, «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» նիստը՝ արվ.դ. Արարատ Աղասյանը, «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» նիստը՝ բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկեեկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանը:

Նա շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և հնչած հինգ տասնյակից ավելի գիտական զեկույցների հեղինակներին՝ նշելով. «Մխիթարյան հայրերի գործունեությունը համակողմանի ներկայացնելու առումով այսգիտաժողովը, իրավամբ, խոշոր ներդրում էր: Կարծում եմ՝ չարժե սպասել հոբելյանների, նման համաժողովներկազմակերպելու համար: Այս գիտաժողովին Լուսինե Ավետիսյանն իր զեկույցը ներկայացրեց հրաշալի գրաբարով: Ես կուզեի, որ դպրոցներում հայ մանուկներին դասավանդվի գրաբար, որպեսզի նրանք տիրապետեն մերկատարյալ հայերենին»:

Լևոն արք. Զեքիյանը հավելեց, որ Մխիթար Սեբաստացին և նրա հավատարիմ աշակերտները գիտնական և արվեստաբան լինելուց առաջ կրոնավորներ էին և շատ ուրախալի է, որ գիտաժողովի ընթացքում չստվերվեց այդ հանգամանքը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ի դեմս Զեքիյանի և Մխիթարյանների հոգևոր հայրերի, արևմտահայերենը ապրում ու ծաղկում է: «Մխիթարյան միաբանությունը եվրոպական քաղաքակրթությանմեծագույն կենտրոններից մեկն է, և մենք հպարտ ենք, որ նրա հիմնադիր Մխիթար Սեբաստացին և Միաբանությանհայրերը մեծ հայեր են: Ուրախալի է հատկապես այն փաստը, որ զեկուցողներից շատերը երիտասարդներ էին, ևնրանք տիրոջ ու իրավահաջորդի դիրքերից խոսեցին Միաբանության մասին: Իրականում Հայաստանում ևՍփյուռքում գործող բոլոր հայագիտական կենտրոնները սովորելու շատ բան ունեն ՄխիթարյանՄիաբանությունից», - նշեց Մելքոնյանը:

Գիտաժողովի ավարտին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց միջազգային գիտաժողովի կազմակերպիչ կառույցներին արդյունավետ համագործակցության համար և նշեց. «Մենք ընդունում ենք Մխիթարյանների անունով Երևանում փողոց անվանակոչելու առաջարկը ևՀայաստանում Մխիթարյանական ընթերցումներ և գիտաժողովներ պարբերաբար կազմակերպելուանհրաժեշտության գաղափարը»:

Նախարարի տեղակալը հավելեց, որ առաջիկայում կտպագրվեն գիտաժողովի զեկուցումները «Բազմավեպ» հայագիտական հանդեսի բացառիկ համարում»:

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team