Զիդան. Հոգեբանորեն պատրաստ եմ, որ մի օր հեռանալու եմ «Ռեալից»
СпортՈչինչ հավերժ չի լինում, հաղթանակներից հաջորդում են պարտությունները, ասել է ֆրանսիացի Զինեդին Զիդանը՝ խոսելով Արքայական ակումբում իր ապագայի մասին:
«Հոգեբանորեն պատրաստ եմ, որ մի օր հեռանալու եմ «Ռեալից»: Ֆուտբոլում ցնծությունից հետո միշտ լինում են անկումներ: Երբ գագաթին ես, ձգտում եմ երկար մնալ այնտեղ, սակայն ոչինչ չի կարող անվերջ լինել»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Զիդանը 2016-ին «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016, 2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016, 2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016):