Երեւանի «Արարատի» նախագահը գոլ է խփել Շվեյցարիայի Գավաթում
СпортՖուտբոլի Շվեյցարիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ստադ Նյոնը» սեփական դաշտում 1:3 հաշվով պարտվել է «Թունին» եւ լքել պայքարը:
Դաշտի տերերի միակ գոլը 33-րդ րոպեին խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Կապանի «Գանձասարի» նախկին կիսապաշտպան Հրաչ Յագանը, որը նաեւ Երեւանի «Արարատի» նախագահն է:
Հիշեցնենք, որ 28-ամյա Յագանն այս ամռանը շվեյցարական «Սերվետից» է տեղափոխվել «Ստադ Նյոն», որը հանդես է գալիս Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնում: