Գալուստ Սահակյանը փակում է մի հավերժ գիտական վեճ
АналитикаՊատմում են, որ Կոնֆուցիոսը, բավականին մեծ հասակում, երբ գնում էր իր ծեր ծնողների տեսության, հետը խաղալիքներ էր տանում։ Սկսում էր ծնողների ներկայությամբ խաղալ այդ խաղալիքների հետ, որպեսզի ծնողներն իրենց երիտասարդ զգային, իսկ ինքը՝ մանուկ։ Ընդհանրապես, փիլիսոփաներից շատերը պնդում են, որ մարդը ծերանալուց գալիս է իր նախասկզբին։ Այսինքն՝ դառնում է երեխա։ Ունենում է խնամքի, հոգածության, ինչու ոչ, երբեմն նաև ճանաչողության այն խնդիրները, որոնք ունեցել է երեխա ժամանակ։ Փիլիսոփայական այս քննարկումը կարող ենք համարել փակված։ Եթե այս թեզի բոլոր ջատագովները տեսնեին Գալուստ Սահակյանին, ապա նրա օրինակով, ձեռք կբերեին հարյուրավոր փաստարկներ՝ ապացուցելու իրենց ճշմարտացիությունը։
Ընդհանրապես, հենց խոսում է պարոն Սահակյանը, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Որքան էլ ուզում է կրքերը թեժ լինեն, իսկ երկնակամարն՝ արյունոտ, նրա խոսքից հետո, առաջանում է խինդ և ուրախություն։ Այդպես եղավ նաև, երբ նա խոսեց Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումների վերաբերյալ։
Ինչպես գիտենք, օրենքը մեծ աղմուկ է բարձրացրել և հանրությունը լայնորեն քննարկում է այն։ Պապիկներ ունեցող ընտանիքներում կարող ենք հանդիպել երևույթի, երբ ընդհանուր խոսակցության ժամանակ, այդ պապիկը որոշում է ասել իր խոսքը։ Ու դա կապ չունի, վերաբերվում է թեմային ընդհանրապես, թե ոչ։
Այս անգամ, Սահակյանի մտքի գոհարներն ամբողջությամբ ընթերցողին չենք փոխանցում։ Ժպիտը երկարակեցության գրավականներից մեկն է։ Սակայն անզուսպ ծիծաղը կարող է մահվան պատճառ դառնալ, ուստի խնայում ենք, մեր ընթերցողի առողջությունը։
«Եթե չեն գնում առաջնագիծ, կարելի է դրա մասին էլ օրենք ստեղծել, պիտի բոլորը գնան: Ես կարող եմ պատմել՝ իմ տղան ոնց է գնացել բանակ, ինչից է փրկվել: Նույնիսկ մեկ հոգին էլ պիտի բանակ գնա, եթե մեր բանակին որոշեն, որ անհրաժեշտ է, ուրեմն ես էլ պիտի գնամ բանակ»։
Սա բառացի մեջբերում է։ Բայց ախր Գալուստ պապի, ժողովրդական հումորն ասում է, որ դու լիֆտը կանչես չի գա, գնում ես բանակ, ո՞ր ինչ անես։
Ատոմ Ոսկանյան