Նիկոլի հերթական ֆարսը
АналитикаՀայկական մեդիատիրույթն հերթական էքստազի մեջ է։ Այս անգամ, նրանց այդ հնարավորությունը տվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ այդ էքստազի օրգազմիկ պահերը կայանում էին նրանում, որ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, դիմեց դահլիճում չգտնվող Կարեն Կարապետյանին։
Երկար-բարակ չենք պատմի, թե ինչ լիրիկական զեղումներով հանդես եկավ նա։ Մակերեսային զանգվածը միանգամից վանկարկեց՝ բրավո Նիկոլ, բելլիսիմո։ Բայց ինչու՞, իրականում ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։
Նա փորձում էր ճշտել, թե արդյո՞ք վարչապետը և Սերժ Սարգսյանն ունեցել են հանդիպում և պայմանավորվել են, թե ով է լինելու վարչապետ, իսկ ով՝ փոխվարչապետ։ Տպավորություն է, որ նա իր ողջ աշխատանքը թողած, տառապում է միայն մեկ խնդրով։ Ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը։ Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի ասենք, որ կարևոր չէ, Սերժ Սարգսյանն իրեն կհայտարարի վարչապետ, թե Ստալինի անվան կոլխոզի նախագահ, կարևորն այն է, որ նա չի զիջելու իշխանությունը, եթե կարող ես, դրա դեմ պայքարիր։
Իրականում, Նիկոլ շատ լավ գիտի, թե ինչ է անում։ Նման սատիրիկ երանգներով անպատասխան հարցադրում անելով, անլրջացնում է հարցը։ Իսկ ցանկացած հարց, որը վերածվում է սարկազմի և ցինիզմի, կորցնում է իր քաղաքական կամ հասարակական նշանակությունը և դառնում է միայն հումորի թեմա։
Դոն Քիշոտի կռիվը երևութական հողմաղացների դեմ, դարձան փայլուն ստեղծագործության թեմա, այս մեկը, կմնա որպես փոքրիկ ծառայություն օրվա իշխանություններին և կկորի պատմության փոշոտ հատորներում։
Մարիա Պախուցկայա