MLS. «Չիկագո Ֆայրը» Դավիթ Արշակյանի հետ լքեց պայքարը
СпортMLS-ի կանոնավոր առաջնության ավարտից հետո մեկնարկել է փլեյ-օֆֆը: «Չիկագո Ֆայրը» 1/8 եզրափակիչում 0:4 հաշվով տնային պարտություն է կրել «Նյու Յորք Ռեդ Բուլզից» եւ լքել պայքարը:
«Չիկագո Ֆայրի» հարձակվող Դավիթ Արշակյանը փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին, երբ հաշիվը 0:2 էր: Գերմանիայի հավաքականի եւ «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը տանտերերի կազմում փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը», որի կազմում խաղում է հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, չէր կարողացել նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: