Դոլարնն աննշան թուլացել է, իսկ եվրոն թանկացել է շուրջ 2 դրամով
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կազմել է 482.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.14 դրամ (նվազել է 0.19 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 569.48 դրամ (աճել է 1.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.36 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 261.87 դրամ, ոսկի՝ 19,768.08 դրամ, պլատին՝ 14,202.01։