«ԵԼՔ»-ը շնորհակալություն է հայտնում
АналитикаՎերջին շրջանում մեծ աղմուկ հանած օրենքի առաջին ընթերցման ժամանակ, բավականին ծիծաղելի վիճակում հայտնվեց «ԵԼՔ» խմբակցությունը: Տպավորություն էր, որ կանխավ որոշված է՝ նրանք ասելու են ինչ-որ բան, պարզապես ասելու համար: Ասելիք չունեն: Սա իր խոսքում նշեց նաև Վիգեն Սարգսյանը: Նա բաց տեքստով հայտարարեց, որ խմբակցությունների հետ քննարկումների ժամանակ, այդ դաշինքի կողմից ստացել է զրո առաջարկություն: Այն պոպուլիզմը, ինչն այսօր տեղի ունեցավ ԱԺ-ում, այլ կերպ, քան կրկեսի վերանորոգում չես անվանի:
Տարօրինակ է, երբ 1000 դրամների մուրացկանությունն ազգանվեր գործ համարող պատգամավորը, այսօր դիլետանտ դատողություններ է անում բանակի ու դրա՝ իշխանությանը լինելու մասին: Կասե՞ք, անթաքույց պոպուլիզմ չէ՞: Ավելին է քան պոպուլիզմը:
Երկրորդ. Վիգեն Սարգսյանը ստացավ նախընտրական փուլի շնորհակալությունը: ԱԺ անփաստարկ ընդդիմախոսներին, պատասխանեց ենթադրյալ փաստարկներով: Սա ակամա հիշեցնում է Փաշինյան-Աշոտյան նախընտրական ֆարսը, երբ վերջինս թույլ ծաղրեց առաջինին, նրան տալով ուժեղ պատասխանի հնարավորություն:
Չգիտեմ Սարգսյանի տեքստի մեջ, ո՞վ է մտցրել եկեղեցու մասը, բայց պատմությունից առնվազն տգետ է եղել: Սա թերևս այդ տեքստի ամենաթույլ մասն էր: Մնացած առումներով, նա պարզապես հեգնեց իր ընդդիմախոսներին:
Եվ վերջում: Կուզենայի նորից ուսանող դառնալ ու ունենալ այն ռոմանտիզմը, որն ունեն այս օրենքի դեմ պայքարող ուսանողները: Ձեր պայքարի լավագույն ցուցիչն այն է, որ ստորագրահավաքին միացել է ընդամենը 1400 ուսանող: Միայն ԵՊՀ-ն, դրանից 10 անգամ ավել ուսանող ունի:Կարծում եմ, արժի մտորել այս ամենի շուրջ: