«Ռեալի» խաղը կարող է հետաձգվել, եթե Կատալոնիան հայտարարի անկախության մասին
Спорт«Ժիրոնա» - «Ռեալ» հոկտեմբերի 29-ին կայանալիք Պրիմերայի 10-րդ տուրի խաղը կարող է հետաձգվել, եթե Կատալոնիայի ղեկավարությունը հայտարարի Իսպանիայից անկախանալու մասին:
Marca-ի համաձայն՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում Իսպանիայի ոստիկանությունը կփորձի փոխել հանդիպման օրը:
«Անվտանգությունն այդ խաղում կլինի այնպիսին, ինչպիսին մյուս խաղերում է: Մենք էլ կխաղանք սովորականի պես եւ չենք մտածի ոչ մի այլ բանի մասին»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին անցկացվեց Կատալոնիայի անկախության հանրաքվեի քվեարկությունը, ինչի պատճառով քաղաքում անկարգություններ էին տեղի ունեցել: Ավելի քան 460 մարդ տուժել էր հանրաքվեի ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով: Պրիմերայի ղեկավարությունը որոշել էր «Բարսելոնա» - «Լաս Պալմաս» (3:0) Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղն անցկացնել առանց հանդիսականների: Մադրիդն անօրինական էր համարում է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը: 90 տոկոս կատալոնացիներ քվեարկել էին Կատալոնիայի ինքնավարության օգտին, սակայն շրջանի ղեկավարությունը որոշել էր հետաձգել Իսպանիայի կազմից դուրս գալու որոշումը: