«Բարսելոնայի» ու «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը հեռացավ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
СпортՄադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» եւ Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Պրոսինեչկին հեռացել է Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Խորվաթ մասնագետը հանդիպել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի հետ, եւ կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը: Պրոսինեչկիի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի ավարտը: Նա 2014-ից էր գլխավորում Ադրբեջանի հավաքականը:
Մարզչական կարիերայի ընթացքում Ռոբերտ Պրոսինեչկին աշխատել է նաեւ Խորվաթիայի հավաքականում, ինչպես նաեւ գլխավորել է «Ցրվենա Զվեզդան» եւ թուրքական «Կայսերիսպորը»: