Իբրահիմովիչ. Մանչեսթեր Յունայթեդ եմ վերադարձել ԱՊԼ-ի չեմպիոնությունը նվաճելու համար
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո, պատմել է նոր մրցաշրջանում իր նպատակի մասին:
Հոկտեմբերի 18-ին 36-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները` ոչ մեծ սահմանափակումներով.
«Ես վերադարձել եմ, որպեսզի ավարտին հասցնեմ այն,ինչ սկսել եմ: Իմ առաջին մրցաշրջանում մենք երեք տիտղոս նվաճեցինք, բայց ավարտը չեղավ այնպես, ինչպես ես ցանկանում էի: Հիմա իմ նպատակը Պրեմիեր-լիգան է:
Այն, ինչ ես սկսել եմ առաջին մրցաշրջանում, մենք կավարտենք երկրորդում»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:
Հիշեցնենք` 9 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում` «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 5 միավորով: