Գերմանիայում թույլ չեն տվել երեխային Լյուցիֆեր անվանակոչել
ОбществоԳերմանիայում ծնողներին թույլ չեն տվել երեխային Լյուցիֆեր անվանակոչել: DW-ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել Կասել քաղաքում:
Գրանցման քաղաքացիական ծառայության աշխատակիցը հրաժարվել է երեխայի անունը հաստատել: Ծնողներն իրենց հերթին հրաժարվել են այլ անուն ընտրել: Արդյունքում գործը դատարան է հասել, որտեղ ծնողներին համոզել են իրենց որդուն չանվանակոչել այն անունով, որն ամբողջ աշխարհում մարդիկ չարիքի հետ են կապում: Հիմա տղային Լյուցինա են անվանում:
Լատիներենից թարգմանած Լյուցիֆեր նշանակում է «այգաբացի աստղ» կամ «լուսաբեր»: