Յուվենտուսի գլխավոր մարզիչ. Ցավալի է, որ Բոնուչին չի մասնակցի մեր դեմ խաղին
СпортԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցավում է, որ «Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին չի մասնակցի «ծեր սինյորայի» հետ կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Բոնուչին երկար տարիներ հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում:
«Վաղվա հանդիպման մեկնարկային կազմում կլինի Կիելինին և Բարցալի-Ռուգանի զույգից ինչ-որ մեկը:
Ցավում եմ, որ Բոնուչին չի խաղալու մեր դեմ: Շուրջ 7 տարիների ընթացքում նա «Յուվենտուսում» կարևոր դեր է խաղացել: Միշտ էլ հաճելի է տեսնել հին ծանոթների»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Fourfourtwo.com»-ը:
Բոնուչին բաց կթողնի «Յուվենտուսի» հանդիպումը որակազրկման պատճառով:
«Միլան»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 20:00-ին: