Ժոզե Մոուրինյուն՝ «Տոտենհեմի» առաջատարներից մեկի վնասվածքի մասին. Ես իմ խնդիրներն ունեմ
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հիշեցրել է վնասվածք ունեցող 5 ֆուտբոլիստների անունները, երբ նրան խնդրել են մեկնաբանել այն փաստը, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը բաց կթողնի հոկտեմբերի 28-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կայանալիք հանդիպումը ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով:
«Մեր թիմում վնասվածք ունեն Զլատան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան, Մարուան Ֆելաինին, Մարկոս Ռոխոն և Մայքլ Կերիկը, այդ իսկ պատճառով ինձ մի հարցրեք Հարի Քեյնի մասին:
«Տոտենհեմը» լավ թիմ ունի, որը լավագույններից մեկն է Անգլիայի Պրեմիեր լիգայում»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Evening Standard»-ը: