Մեսութ Օզիլ. Երջանիկ եմ «Արսենալում»
СпортԼոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը նշել է, որ լուրջ չի վերաբերվում լրատվամիջոցներում հայտնվող տեղեկություններին, չնայած, որ 29-ամյա գերմանացին դեռ չի թարմացրել իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
«Երջանիկ եմ «Արսենալում» և կատարում եմ իմ աշխատանքը հարյուր տոկոսով: Խաղադաշտում ուժերս ծախսում եմ մինչև վերջ` հանուն «Արսենալի»:
Ինձ համար ամենակարևորը ֆուտբոլն է»,- գերմանացու խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օզիլը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: