WhatsApp-ում երկար սպասված գործառույթն է հայտնվել
ОбществоWhatsApp-ի մասնագետները հավելվածում ավելացրել են ոչ միայն օգտատիրոջ սարքում հաղորդագրություններ ջնջելու, այլեւ զրուցակցի մոտ հեռացնելու հնարավորությունը:
Այս գործառույթը օգտակար է այն դեպքում, երբ մարդը սխալմամբ այլ հասցեով հաղորդագրություն է ուղարկում, հաղորդում է RG-ն:
Հաղորդագրությունը ջնջելու հնարավորությունը ուղարկելուց հետո 7 րոպեի ընթացքում է հասանելի:
Նոր գործառույթը հավելվածը թարմացնելու դեպքում հասանելի կլինի:
Դրանից կկարողանան օգտվել Android, iOS եւ Windows Phone համակարգերով աշխատող սարքերը: