Խոշոր վթար Երեւանում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր (ֆոտո)
ОбществоԵրեւանում հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan Teana մակնիշի 05 NN 033 համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 AT791 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Nissan Teana-ն գլխիվայր շրջվել է եւ մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ը վարել է 35-ամյա Արարատ Ա.-ն, ով վթարի հետեւանքով ձախ աչքի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից: Հետաքննիչի հանձնարարականով նա ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: