Դավիթ Տոնոյանն ընդունել է Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենին
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի միջև համագործակցության ուղիները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նախարար Տոնոյանը հյուրերին ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում վերապատրաստման գործուղվող, ինչպես նաև՝ տարածաշրջանում միակ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուս փորձագետների կողմից վերապատրաստվող փրկարարների ռուսերեն լեզվի իմացության մակարդակի բարձրացման կարիքները:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջոցով մշակել փրկարարների՝ ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, ինչպես նաև՝ հեռահար ուսուցման փաթեթներ: Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա փրկարարներին կատարելագործել իրենց հմտությունները և վերապատրաստվել ՌԴ մասնագետների կողմից՝ հաղթահարելով լեզվի իմացության խոչընդոտները: