Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ
СпортՀայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը նոր պայմանագիր է կնքել շվեդական «Լինշոպինգ Սիթի» ակումբի հետ:
«Շատ կարևոր օր էր: Այսօր ավարտեցի բանակցությունները ակումբիս հետ և ուրախ եմ հայտնել, որ թարմացրել եմ գործող պայմանագիրս։
Առաջիկա երկու տարիները կլինեմ այս հրաշալի կոլեկտիվում։ Ուրախ եմ»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը «Ֆեյսբուքի» իր էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Պաչաջյանն իր թիմի հետ Շվեդիայի առաջին դիվիզիոնի ուղեգիր էր նվաճել: