«Բանանց»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
СпортՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 11-րդ տուրը մեկնարկեց «Բանանց»-«Փյունիկ» խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բանանց»-ի մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքի`1:1: Առաջինը խաղի հաշիվը բացեցին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները: Գոլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը: «Բանանց»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Ռումյան Հովսեփյանը:
11-րդ տուրի մյուս խաղերը կկայանան հոկտեմբերի 29-ին: «Շիրակ»-ը կխաղա «Ալաշկերտ»-ի, իսկ «Գանձասար-Կապան»-ը`«Արարատ»-ը: