Ղազախ տղամարդը փորձել է գազի բալոնը ստուգել լուցկի վառելով և պայթեցրել սեփական տունը
ОбществоՂազախստանի Սեմեյ քաղաքի բնակիչը փորձել է գազի բալոնի սարքին լինելը ստուգել վառած լուցկու միջոցով, ինչի հետևանքով նույն վայրկյանին պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով նա ստացել է լուրջ այրվածքներ։
Ինչպես գրում է lenta.ru-ն, մարմնի 10-15 տոկոսի այրվածք ստացած 68-ամյա տղամարդը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել, նա բուժօգնություն է ստացել դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադի կողմից:
Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել տանը՝ շուրջ 40 քմ տարածքում: Հրդեհը տարածվել է խոհանոցի փայտե կահույքի, կենցաղային տեխնիկայի, դռների և պատուհանների վրա: Վնասվել են նաև տանիքի փայտե հատվածները:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է երեք միավոր հրշեջ տեխնիկա, ինչպես նաև՝ 20 փրկարար: