Անարա՞տ է արդյոք մեղրը. ինչպես ստուգել մեղրի մաքրությունը տնային պայմաններում
LifestyleԻնչպես ստուգել մեղրի մաքրությունը տնային պայմաններում.
1.Մեղրը ամանից դատարկելիս չպետք է կտրվի, այլ ծորալով պետք է դանդաղ իջնի ու ծալքերով կուտակվի իրար վրա: Այդ դեպքում մեղրը մաքուր է: Իսկ եթե ուղիղ իջնի մեղրի խորքը եւ առաջացնի ձագարաձեւ փոս, ուրեմն անարատ չէ, այլ պատրաստված է մեղվի օգնությամբ, բայց շաքարաջրից:
2. Թղթի վրա բարակ շերտով մեղր քսել ու այրել: Եթե կրակը հասնի մեղրի շերտին ու հանգչի, ուրեմն մաքուր է: Եթե կրակը չի հանգչում, ուրեմն պատրաստված է շաքարաջրից: Շաքարն այրվում է, մեղրը` ոչ:
3. Մեղրը լուծում են մուգ գույնի անանուխի թուրմի մեջ, եւ եթե թուրմի գույնն անմիջապես պղտորվի, ուրեմն` այն անարատ է:
4. Ծոր մեղրի մեջ ընկղմում ենք 1 կտոր շաքար, եթե որոշ ժամանակ հետո այն լուծվեց մեղրի մեջ, ապա դա կնշանակի, որ մեղրն անարատ չէ: Իսկ եթե շաքարի կտորը մնաց անփոփոխ, ուրեմն մեղրն անարատ է: