Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան 3 մարզադաշտերում սպորտային միջոցառումների այցելել
ОбществоՍաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան ներկա լինել սպորտային միջոցառումների: Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարությանը:
Նշվում է, որ կանայք կարող են մրցումներ դիտել 3 մարզադաշտերում՝ Էր Ռիադում, Ջիդայում եւ Դամամում: Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի սկզբից:
Կրոնական խիստ կանոնները եւ հասարակության պահպանողական դոգմաները սաուդցի կանանց պատվիրում են հանրությանմեջ հայտնվել միայն արական սեռի ազգականի կամ խնամակալի ուղեկցությամբ. կանայք չեն կարող միայնակ ճանապարհորդել, փողոցներում քայլել կամ ինքնուրույն աշխատանքի գնալ:
Սեպտեմբերի վերջին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հրաման էր ստորագրել, որով թագավորութան պատմության մեջ առաջին անգամ կանանց իրավունք էր տրվել վարորդական իրավունք ստանալ: