Նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն արձանագրում
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն արձանագրել, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 53,92 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով, նվազել են 0,07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,40 դոլարի։