Ոստիկանները բերման են ենթարկել անառակաբարո գործողությունների համար հետախուզվող 23-ամյա Գեւորգին
ОбществоՈստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 29-ին, ժամը 19.05-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Գյումրի» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 23-ամյա Գեւորգ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2017թ. սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի (անառակաբարո գործողությունները) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով: