Բարսեղյանը և Համբարձումյանը չեն կարողացել օգնել «Վարդար»-ին հաղթանակ կռել
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը չեն օգնել «Վարդար»-ին հաղթանակ տանել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Վարդար»-ը արտագնա խաղում մրցում էր «Սիլեկս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքի հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը եղել է թիմի մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել է առաջին կեսից հետո, իսկ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է խաղին մինչև 85-րդ րոպեն:
Այս տուրից հետո «Վարդար»-ը Մակեդոնիայի առաջնության 3-րդ տեղում է: