Երեք օրում բռնաբարության կամ բռնաբարության փորձի 2 դեպք է գրանցվել
ОбществоԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 21-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։
Բացահայտվել է գողության 26, խարդախության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի եւ խուլիգանության 2-ական, անձի առեւանգման, խարդախության, կողոպուտի, յուրացման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 17, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի եւ խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: