Գերմանիայի Սաքսոն Անհալթի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին նյութը ներառված է որպես կրթական ծրագրի բաղադրիչ
ОбществоՊաշտոնական այցով հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը Երևանում է գտնվում Գերմանիայի Դաշնության երկրամասերի մշակույթի և լուսավորությաննախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկիի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, այսօր ԳԴՀ պատվիրակության անդամներըհանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Նախարարի խոսքով` ԳԴՀ գլխավոր քարտուղարի այցը ևս մեկ հնարավորություն է` ճշգրտելու կրթության և գիտության ոլորտում երկուերկրների միջև համագործակցության ուղղությունները:
Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Գերմանիայի դաշնային մակարդակով պաշտոնյաի այցը Հայաստան` այն բնորոշելով «ամփոփիչ»: Հայաստանն ավանդաբար համագործակցում է ԳԴՀ Սաքսոն Անհալթի և Բավարիայի երկրամասերիկրթության համակարգերի հետ և այս տարվա ընթացքում արդեն ՀՀ ԿԳ նախարարությունն ընդունել է այդ երկրամասերի կրթության նախարարներին:
Լևոն Մկրտչյանը կրթական համագործակցության ծրագրերից առանձնացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական փորձը՝ հատկապեսդուալ կրթության կազմակերպման գործում: Նախարարը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու ուղղությամբ: Այս համատեքստում նակարևորել է վերանայել ԵՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը. «Կարծում եմ ժամանակն է որ խորհրդատվություններիցանցնենք մոդուլային ծրագրերի և որպես օրինակ վերցնենք գերմանական դուալկրթության մոդելը»,-նշել է Լևոն Մկտչյանը:
ԳԴՀ նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին իր հերթին նշել է, որ ինքը նախարարների հանձնաժողովի առաջին ներկայացուցիչն է, ով այցելում է Հայաստան և մեր երկիր է ժամանել համագործակցության ամրանդման և զարգացման ծրագրերով: Նա ընդգծել է, որ Գերմանիայի Սաքսոն Անհալթի դպրոցների դասագրքերում ներառված է Հայոց ցեղասպանության մասին նյութը որպես կրթական ծրագրի բաղադրիչ: ՀՀ կրթության և գիտության նախարարը, շնորհակալություն հայտնելով, գերմանական կողմին նման նախաձեռնությանհամար, տեղեկացրել է, որ եկող տարի նախատեսվող Հայոց ցեղասպանությանգլոբալ համաժողովն անցկացվելու է «Կրթության դերը ցեղասպանությանկանխարգելման գործում» խորագրի ներքո:
Անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտի համագործակցությանը՝ ԳԴՀ պաշտոնյան տեղեկացրել է, որ դուալ կրթությունը Գերմանիայի կառավարությունը ներկայում մշակվող շրջանակային ուսուցման ծրագրի կարևոր ուղղություններից է և այս հարցում գերմանական կողմը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին անդրադարձել է Հայաստանում գերմաներենլեզվի ամրապնդման և տարածման հարցերին: Ի պատասխան Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ մշակվել է «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգը», որը նախատեսում է հիմնել նաև օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցներ:
Այն ենթադրում է ոչ միայն լեզվի ուսուցում, այլ տվյալերկրի մշակույթի, գրականության, աշխարհագրության, պատմության հատուկ դասընթացներ և այս հարցում ևս ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է գերմանական կողմի աջակցությունը: «Մենք ունենք տարածքներ, որտեղ ավանդաբար գերմաներեն են ուսուցանում: Պետք է կարողանանք այդ տարածքների դպրոցները պահպանել, ստեղծել գերմաներեն լեզվի դպրոցների ցանց և զարգացնել դրանք»,- նշել է ԿԳ նախարարը՝ միաժամանակ կարևորելով Գյոթեի ինստիտուտի մշտական ներկայացուցչության հիմնումը Հայաստանում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի: