Ռաֆայել Նադալ. Փարիզն իմ կարիերայի գլխավոր քաղաքն է
СпортԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է այն փաստը, որ մրցաշրջանի արդյունքում կարող է դառնալ աշխարհի առաջին ռակետը, եթե կարողանա ևս մեկ հաղթանակ տանել:
«Տեսնենք, թե ինչ կստացվի: Այդ հաղթանակը դեռ պետք է տարվի: Իհարկե, յուրաքանչյուր մրցաշարում ես փորձում եմ ցույց տալ իմ առավելագույնը, սակայն դա իրականում շատ դժվար է:
Մրցաշրջանը դեռ շարունակվում է, այդ իսկ պատճառով դեռ շուտ է մտածել վարկանիշի մասին: Ինձ հարկավոր է շատ մարզվել և պատրաստվել հանդիպումներին:
Շանհայից հետո ցանկանում էի հանգստանալ, քանի որ այս մրցաշրջանում շատ եմ խաղացել: Բայց Փարիզում ամեն ինչ կանեմ: Փարիզը իմ կարիերայի գլխավոր քաղաքն է»,- իսպանացու խոսքն է մեջբերում Տուրի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ իսպանացին պետք է Փարիզում կայանալիք «Մասթերսում» անցկացնի ևս մեկ շրջան, որպեսզի ապահովի առաջին տեղը 2017 թվականի մրցաշրջանի վարկանիշային աղյուսակում:
Նադալը կարողացել է տարին ավարտել աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում 2008, 2010 և 2013 թվականներին:
«Rolex Paris Masters»-ի երկրորդ շրջանում իսպանացին ուժերը կչափի կորեացի Հյոն Չոնի հետ: Եթե Ռաֆան հաղթանակ տանի Փարիզում, ապա այդ մրցանակը կլինի իր համար 31-րդը «Մասթերսում»: Հիմա Նադալի և Ջոկովիչի ակտիվում կա 30 հաղթանակ «Մասթերսներում»: