Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին
ОбществоՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 28-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Անդրանիկ Թ.-ն, որը հունիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: