12 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Общество«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Փարաքար եւ Թաիրով գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: