Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակի տեսություն
ОбществоՆոյեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հոկտեմբերի 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը՝ հատկապես գիշերները, կնվազի 5-6 աստիճանով, նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, նոյեմբերի 1-ի ցերեկը, նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
