Բուֆոն. Իմ գաղտնիքը Յուվենտուսի նախագահի հետ ջերմ հարաբերությունների մեջ լինելն է
Спорт«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը 20 տարի առաջ իր նորամուտն է նշել Իտալիայի հավաքականում և ավելի քան 1000 հանդիպում է անցկացրել ակումբային և միջազգային մակարդակում, հեգնանքով է պատասխանել այն հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը.
«Իմ գաղտնիքն ակումբի նախագահի հետ շատ ընկերական և ջերմ հարաբերությունների մեջ լինելն է, որն ինձ օգնում է մնալ թիմի հիմնական դարպասապահը:
Բացի դա, խաղադաշտում, նկատի ունեմ նաև մարզումները, ես տալիս եմ այնպիսի պատասխաններ, ինչպիսիք ինձնից ակնկալում է ստանալ մարզիչը: Անում եմ այն, ինչ պետք է անի հիմնական դարպասապահը»,- 39-ամյա դարպասապահի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
Հիշեցնենք` Բուֆոնը 2001 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում» և այս ընթացքում հասցրել է նվաճել մի շարք տիտղոսներ և արժանանալ անհատական մրցանակների: Փորձառու դարպասապահը «Յուվենտուսի» հետ 10 անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնությունը, 3 անգամ դարձել է Իտալիայի գացաթակիր, 5 անգամ` Իտալիայի սուպերգավաթակիր, մեկ անգամ` Սերիայի B-ի հաղթող, իսկ 3 անգամ էլ հայտնվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում: