ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել, որ կարող է անայցագրային ռեժիմ սահմանել Վրաստանի հետ
Международные новостиՌուսաստանը չի բացառում, որ ապագայում կարող է փոխադարձ հիմքով անայցագրային ռեժիմ սահմանել Վրաստանի հետ: Այս մասին «Իզվեստիա» պարբերականին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
Պաշտոնյան ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը նման որոշում կայացնելու համար գլխավոր խոչընդոտն է:
«Չենք բացառում հետագայում փոխադարձ հիմքով անայցագրային ռեժիմի սահմանման հավանականությունը: Բայց դրան հասնելը դեռևս բարդ է, քանի որ նախևառաջ խանգարում է դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը»,-ասել է Կարասինը՝ հիշեցնելով, որ Մոսկվայի ու Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են հարավկովկասյան երկրի նախաձեռնությամբ:
Կարասինը մանրամասնել է, որ ռուսական կողմը Վրաստանին կոնկրետ առաջարկներ է արել ավիաանձնակազմերի անդամների համար անայցագրային ռեժիմ սահմանելու վերաբերյալ:
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարaբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Իզվեստիա»-ի հետ զրույցում հաստատել է, որ այցագրային ռեժիմի վերաբերյալ հարցերը ներառված են նոյեմբերի կեսին Պրահայում Կարասինի հետ բանակցությունների օրակարգում:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ-ի ու Վրաստանի միջև այցագրային ռեժիմը սահմանվել է 2000թ.: 2012թ. մարտին Վրաստանը միակողմանի կարգով չեղարկել է ռուսների համար այցագրային ռեժիմը: Ռուսական կողմը 2015թ. Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի ազատականացմանն ուղղված մի շարք քայլեր է ձեռնարկել: