Թուրքիայում 70 հազար ուսանող գտնվում է բանտերում
Международные новостиԹուրքիայում 100 հազարից ավել ուսանող դատական խնդիրների մեջ է, որոնցից 70 հազարը գտնվում են բանտում։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարության տվյալներով բանտերում գտնվող 70 հազար ուսանողների մի մասը, ովքեր արդեն մեղավոր են ճանաչվել, հեռացվել են համալսարաններից, իսկ մյուսները դեռ գտնվում են ուսանողի կարգավիճակին։
Չնայած ուսանողի կարգավիճակին, բանտերում գտնվող ուսանողները զրկված են մասնագիտական գրքերից եւ քննության մասնակցելու իրավունքից։
Նշվում է, որ ուսանողների զգալի մասը ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո արտակարգ իրավիճակ հայտարարվելուց հետո։
Ձերբակալվածների մի մասն էլ մեղադրվում է «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» կամ «ահաբեկչական կառույցին աջակցելու» մեղադրանքներով։