Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Խաղաղության միջազգային համաժողովի մասնակիցները համոզված են՝ խաղաղ կարգավորմանը բանական այլընտրանք չկա

Տարածաշրջանային խաղաղության հաստատման ուղիների որոնմանը նվիրված միջազգային համաժողովը Էջմիածնում էր միավորել հոգևորականների, հասարակագիտական ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչների Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից ու Ռուսաստանից։

Համաժողովը կազմակերպվել էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից։

«Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» խորագրով համաժողովը բացվեց տերունական աղոթքով։

Համաժողովը վարող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ իրենք հավաքվել են արծարծելու հարցեր ու խնդիրներ, որոնք մտահոգում են խաղաղ տարածաշրջան ունենալու ջատագովներին։

«Անպտուղ կլինեին մեր ջանքերը, եթե չլիներ պետություն-հասարակություն համագործակցությունը և այդ իմաստով՝ կարևոր են իշխանությունների կողմից գործադրվող այն ջանքերը, որոնք ուղղված են մեր հարևանների հետ խաղաղության հաստատմանը, բարիդրացիական հարաբերությունների կերտմանը։ Ուրախալի է, որ հայրենի իշխանությունները կարևորում են նման ձեռնարկները»,-ասաց քահանան։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությունը և հույս հայտնեց, որ կկարողանան իրենց նպաստը բերել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։

«Այսօր առավոտյան առաջին միտքը, որ եկավ, Սուրբ գրքից էր, մեր Տիրոջ խոսքերից մեկը՝ «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»։ Մարդը մշտապես ձգտել է խաղաղության, և այդ խոսքը հաճախ է լսվում մեր ականջներում միգուցե նրա համար, որ մշտապես խաղաղության պակասն ենք ունեցել»,-ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ խաղաղությունը սկսվում է անհատից, ով խաղաղություն է փնտրում իր հոգեկան ու հոգևոր կյանքում, հետո դա կարևորվում է ընտանիքում, ապա ընտանիքների միջև, հետո հասարակության ու պետության, ապա նաև կարևորվում են խաղաղ հարաբերությունները պետությունների միջև։

Հոգևորականը կարևորեց քաղաքական գործիչների հետ համագործակցությունը խաղաղ համակեցության ճանապարհներ գտնելու հարցում, որը հետագայում կարող է վերածվել խաղաղարար քաղաքականության։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Վասիլևը փոխանցեց դեսպան Իվան Վոլինկինի խոսքը, որի առանցքում Մերձավոր Արևելքում զինված հակամարտության՝ սիրիական պատերազմի հարցն էր։

«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ամենադժվար փուլը դեռ առջևում է։ Սակայն Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի, Անդրկովկասի ժողովուրդների միջև կուտակված փորձը թույլ է տալիս հուսալ, որ հանգուցալուծումը հնարավոր կլինի ամենակարճ ժամկետներում։ Այս համատեքստում շատ կարևոր է ընդգծել միջկրոնական երկխոսության կարևորությունը, որի բացակայությունը հղի է միջպետական, միջազգային ու միջկրոնական հակադրությունների սրմամբ»,-ասված էր ուղերձում։

Երևանի Կապույտ մզկիթի հավաքական աղոթքի իմամ Ալի Շաջաանը, կարևորելով կրոնական համերաշխությունը հարևան ժողովուրդների միջև, ներկայացրեց որոշ դրվագներ մուսուլմանների սուրբ գրքից՝ Ղուրանից։

«Ղուրանը հավատացյալներին հորդորում է խաղաղ համակեցություն ունենալ իրենց հարևանների հետ, այն հստակորեն ասում է՝ հավատացյալներ, բոլորդ պետք է ապրեք խաղաղությամբ ու հեռու մնաք սատանայի հորդորներից, քանզի սատանան ձեր թշնամին է»,-ասաց իմամ Ալի Շաջաանը։ Նա նկատեց, որ իրենց սուրբ գրքում կարևոր դերակատարում ունի Սուրբ Մարիամը, ում անունը 34 անգամ կրկնվում է Ղուրանում, կա նաև Մարիամ անունով սուրա։ «Ղուրանում Ավետարանի մասին ասվում է, որ այն աղոթարան է, այն լույս է ու խրատ»,-հավելեց իրանցի հոգևորականը։

Համաժողովին ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով շեշտադրեց տարածաշրջանում խաղաղության հաստատման ու ամրապնդման գործում Հայաստանի մեծ ցանկությունը, ինչը սակայն նույնանման արձագանքի չի արժանանում հարևան Ադրբեջանից ու Թուրքիայից։

Համաժողովի ընթացքում հնչեցին ելույթներ խաղաղության և համագործակցության հաստատման գործում կրոնների ու մշակույթի դերի, Հայաստանի ու հարևանների միջև հարաբերությունների զարգացման տեսլականի, տարածաշրջանային բազմազանության մարտահրավերների և հնարավորությունների մասին։

Միջազգային համաժողովի ավարտին ընդունված կոմյունիկեում մասնակիցները կարևորեցին խաղաղությանը և կայունությանը խանգարող այլ սպառնալիքների պայմաններում փոխըմբռնման, հանդուրժողականության և փոխզիջումների կարևորությունը։ Ըստ մասնակիցների՝ հակամարտությունների ու փակ սահմանների ցավալի իրողությունների կարգավորման գործում խաղաղ բանակցություններին ու կառուցողական երկխոսությանը բանական այլընտրանք չկա։

Նրանք համոզմունք հայտնեցին, որ պաշտոնական մակարդակով վարվող բարձրաստիճան բանակցություններին զուգընթաց մեծ կարևորություն ունեն նաև տարածաշրջանի, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների, հասարակական, միջկրոնական և միջմշակութային շփումները, երկխոսության հարթակների հաստատումն ու հզորացումը։

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай