Ереван, 03.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հույսի սպանությունը կամ Պետական հեղաշրջումների ամերիկյան մեքենան

Международные новости
մաս առաջին 2004 թ. կարճ ժամանակ Հաիթիում պետական հեղաշրջումից անց, երբ տապալվեց երկրի նախագահ Ժան Բերտրան Արիստիդը (Jean-Bertrand Aristide), վերջինիս փաստաբան Այրի Կուրսբանը (Ira Kurzban) բավական հետաքրքիր ելույթ ունեցավ Մայամիում, որտեղ իր խոսքը փաստաբանը սկսեց հետևյալ արտահայտությամբ. “Ինչու Վաշինգթոնում պետական հեղաշրջումներ տեղի չեն ունենում”: Եվ միանգամից էլ պատասխանեց. “Որովհետև Վաշինգթոնում չկա ԱՄն դեսպանատուն”: Փաստաբանի խոսքի այս ներածական հատվածը լսարանի կողմից ընդունվեց բուռն ծափահարություններով, լսարան, որի մեծամասնությունը կազմում էին ամերիկացի հաիթիցիները, ովքեր շատ լավ էին հասկանում, թե ինչի մասին է խոսում փաստաբան Կուրսբանը: Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն իր ժամանակին իր վերադասներին տեղեկացրել էր, որ Ուկրաինայում վերջին քաոսի հեղինակներն ու կազմակերպիչները մինչ այս դեպքերը կարելի է ասել, մշտական բնակություն էին հաստատել ամերիկյան դեսպանատանը և գործնականում ամեն օր այնտեղ էին գնում-գալիս:Ռուսական կողմի տեղեկատվության գրավումից հետո որի արդյունքները օպերացիայից հետո հանրայնացվեցին, մենք իմանում ենք, որ այդ մարդիկ, ովքեր այսօր Ուկրաինայի իշխանության ղեկին են, ունեցել են ամենասերտ հարաբերություններ դեսպան Փայեթի հետ ու եղել են հիմնական պատասխանատուները ամերիկյան բարձրագույն ղեկավարության առաջ ուկրաինական պետական հեղաշրջման համար, իսկ ամերիկյան արդեն նշված բարձրագույն պաշտոնատարներն էին Դիկ Չեյնիի նախկին օգնական Վիկտորյա Նուլանդը, ով պաշտոնապես հանդիսանում է ԱՄՆ Պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով օգնականի պաշտոնը: Ուսիտև կարելի է ենթադրել, որ ուկրաինական պետական հեղաշրջման “հերոսները” ամերիկյան դեսպանատանն անցկացրած օրերից շատերի ընթացքում զբաղված էին պետական հեղաշրջման տակտիկայի ու ռազմավարության ուսանումով, հատուկ այդ նպատակի համար Կենտրոնական Հետախուզական վարչությունից հրավիրված մասնագետների ու ուսուցիչների ղեկավարությամբ: Ուկրաինական պետական հեղաշրջումն իր պատմական կոնտեքստի մեջ տեղադրելիս կերևա, որ այն հերթական մեկն է ԱՄՆ կողմից կազմակերպված շուրջ 80 հաջողված կամ ձախողված պետական հեղաշրջումներից արտասահմանյան երկրներում: Ամեն բան սկսվեց ճիշտ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը նկատեց Իրանի օրինակով, որ ԿՀՎ-ն կարող է ուղղակի իշխանությունից զրկել ընտրյալ կառավարություններն ու վարչակազմերը, որոնք կհրաժարվեն իրենց երկրների ու ժողովուրդների ապագան զոհելու հանուն Արևմուտքի կորմերցիոն ու աշխարհաքաղաքական շահերի: Ամերիկացիների կողմից կազմակերպված յուրաքանչյուր հեղածրջում հանգեցնում էր հալածանքների, մարդկանց առևանգումների, մարդկանց սպանությունների, ինքնադատաստանների բազմաթիվ օրինակների, տանջանքների ու տառապալից կտտանքների, կոռուպցիայի, սարսափելի աղքատության ու սոցիալական ահավոր բևեռայնացման, ինչպես նաև այն ազգերի ժողովրդավարական ձգտումների բազմամյա կրախի, որոնք տուժել են նմանատիպ հեղաշրջումներից: ԱՄն օժանդակությամբ Ուկրաինայում իշխանության եկած պլուտոկրատիկ ու ծայրահեղ պահպանողական ուժերը դժվար թե լինեն բացառություն: Նոամ Հոմսկին այս թեմայով լավագույն աշխատություններից է համարում Ուիլյամ Բլամի (William Blum) “Հույսի սպանություն. ԱՄՆ ԶՈւ և ԿՀՎ ինտերվենցիաները Երկրորդ աշխարհամարտից հետո” (Killing Hope: U.S. Military and CIA Interventions Since World War II) դասական աշխատությունը: Ուկրաինական թեմայով կարդացած գրքի հոդվածի կամ դիտած հեռուստահաղորդման պատմական ետնապլանի լավագույն ուղեցույցը հենց այդ աշխատությունն է: Հետաքրքրական է, որ գրքի վերնագրի “Հույսի սպանությունը” հատվածը այսօր առավել քան երբևէ տեղին է ու հնչում է արդիական, երբ հետևում ենք, թե ինչպես Ուկրաինայում մարդկանց հույսը զոհաբերվում այն նույն նպատակների համար, որոնց պատճառով տառապեցին Իրանի (1953),Գվատեմալայի (1954), Թաիլանդի (1957), Լաոսի(1958-1960), Կոնգոյի (1960), Թուրքիայի (1960, 1971, 1980), Էկվադորի (1961 և 1963), Հարավային Վիետնամի (1963), Բրազիլիայի(1964), Դոմինիկյան Հանրապետության (1963), Արգենտինայի (1963), Հոնդուրասի (1963 и 2009), Իրաքի(1963 и 2003), Բոլիվիայի (1964, 1971 и 1980), Ինդոնզեիայի (1965), Գանայի (1966), Հունաստանի (1967),Պանամայի (1968 և 1989), Կամբոջայի (1970), Չիլիի (1973), Բանգլադեշի (1975), Պակիստանի (1977), Գրենադայի (1983), Մավրիտանիայի (1984), Գվինեայի (1984), Բուրկինա-Ֆասոյի (1987), Պարագվայի (1989), Հաիթիի (1991 и 2004), Ռուսաստանի (1993), Ուգանդայի (1996) և Լիբիայի (2011) ժողովուրդները: Այստեղ մենք չենք ներառել գրեթե նույն թվով հեղափոխություններ ու հեղաշրջումներ, որոնք կամ ձախողում են կրել, կամ տեղի են ունեցել Աֆրիկայում կամ այլուր, սակայն դրանց մեջ ԱՄՆ մասնակցությունը անկախ եղած կասկածներից, ապացուցված չէ: Ներկայիս աշխարհի տագնապալի իրավիճակը, որում մենք ապրում ենք, կայանում է նրանում, որ նույն ԱՄՆ-ն մի կողմից իրեն հռչակում է ժողովրդավարության ու ազատության պաշտպան, իսկ մյուս կողմից ոչնչացնում է արդարությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը` սպանելով հույսը: Երբ գրող Հարոյդ Փինթերը (Harold Pinter) 2005-ին ստացավ Նոբելյան գրականության մրցանակ, իսկ դա այն ժամանակներն էին, երբ ամերիկա-իրաքյան դաժան պատերազմն իր գագաթնկետին էր հասել, իր ելույթի մեծ մասը նա նվիրեց այս երկակիության վերլուծությանը: ԱՄՆ մասին Փինթերն ասաց հետևյալը. “Ամերիկան ուղղակի հիվանդագին կերպով շահագործում է աշխարհում ունեցած իր իշխանությունն ու ազդեցությունը` քողարկվելով այդ ընթացքում համաշխարհային բարիք պարգևելու ազնիվ մղումներով ու գաղափարներով: Դա հիպնոսի փայլուն, իմաստուն ու հաջող սեանս է, որին ենթարկվում է աշխարհի մարդկանց ու պետությունների մեծ մասը: Սակայն դա նաև դաժան, անտարբեր ու անխիղճ գործողությունների մի շարք է, սակայն շատ խելացի գործողությունների շարք”: Ամերիկայի կողմից իրականացվող պետական հեղաշրջումների հիմնական մեխանիզմը, 1953 թվականից սկսած որևէ փոփոխություն չի կրել: Տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում իրականացրած պետական հեղաշրջումների մեջ հիմնական տարբերությունները միայն ԱՄՆ ուղղակի գործողությունների մասշտաբների ու ծավալի մեջ է կայանում, մասնակցության բացահայտության աստիճանի ու գործադրված բռնության ուժգնության: Գոյություն ունի ամուր փոխկապակցվածություն բռնության ուժգնության ու ամերիկյան կողմի ուղղակի մասնակցության աստիճանի միջև: Ծայրահեղ մի դրսևորման ժամանակ, երբ ամերիկյան զինված ուժերը մարտեր էին մղում Իրաքում, դա վարչակազմի փոփոխություն էր հարյուր հազարավոր ամերիկացի զինվորականների մասնակցությամբ, որի ընթացքում զոհվեցին հազարավոր ու հազարավոր մարդիկ: Մյուս դեպքում, երբ 1965-ին իրականացվեց գեներալ Սուխարտոյի հեղաշրջումը զոհերի թիվը ու ամերիկյան կողմի մասնակցությունը պահվեց գաղտնի, սակայն ոչ պաշտոնական տվյալներով կրկին հազարավոր զոհերի մասին էր խոսվում: Միայն տարիներ անց ԱՄՆ ներկայացուցիչները խոստովանեցին իրենց մասնակցությունը Սուխարտոյի մասսայական սպանություններում իրենց մասնակցության մասին: Բնական է, որ տարիներ անց ամերիկացիները կխոստովանեն նաև իրենց մասնակցությունը ուկրաինական սպանությունների մեջ: Սակայն, ինչպես բացատրում է Հարոլդ Փինթերը, ԱՄՆ մշտապես կողմնակից է “ցածր ինտենսիվության կոնֆիլկտների հրահրմանը” և հրաժարվում է ուղղակի ներխուժումից ու նվաճումից: Այս հարցում Կենտրոնական Հետախուզական վարչությունն ու ամերիկյան մյուս հատուկ ծառայությունները օգտագործում են այսպես կոչված խամաճիկների ծառայությունները` իրենց անհագ ախորժակին հագուրդ տալու համար կազմակերպված պետական հեղաշրջումները կազմակերպելու ու իրականացնելու կամ շարժուըմները ճնշելու համար, հատկապես, երբ այսպես կոչված հակառակորդը ուղղակի կամ պոտենցիալ կերպով մարտահրավեր է նետում կամ վտանգ է ներկայացնում ամերիկյան անհագ ախորժակի պաշտոնական ձևակերպումն հանդիսացող ամերիկյան ազգային շահերի ու համաշխարհային տիրապետության նկրտումների նկատմամբ: Այս դեպքում պետական հեղաշրջումը, որը սովորաբար իրականացվում է հեղափոխական դրոշի ու կարգախոսների ներքո, հանդիսանում է օպերացիայի հանգուցալուծումը, իսկ երբ հանկարծ “ցածր ինտենսիվության” մեթոդները չեն գործում, կամ ցանկալի արդյունքներ չեն ապահովում, ապա տվյալ թիրախ երկիրը ԱՄՆ կողմից ենթարկվում է ուղղակի ռազմական ագրեսիայի:Այսպես օրինակ, Իրաքը ենթարկվեց ուղղակի ռազմական միջամտության ԱՄՆ կողմից միայն այն բանից հետո, երբ ԿՀՎ-ի ծրագրած ու կազմակերպած պետական հեղաշրջման փորձը 1996-ի հունիսին մատնվեց անհաջողության: Նույն իրավիճակն էր նաև Պանամայում: Հինգ անգամ ԱՄՆ ԿՀՎ-ն ու մյուս հատուկ ծառայությունները հեղաշրջման փորձ կազմակերպեցին նպատակ ունենալով գեներալ Նորյեգիին հեռացնել իշխանությունից և հինգ անհաջող փորձից հետո միայն 1989 թ. ռազմական գործողություններ սկսեցին Պանամայի դեմ: Ժամանակին լինելով ամերիկյան ԿՀՎ գործակալները, և գեներալ Նորյեգին և Սադդամ Հյուսեինը փայլուն գիտեին այն մեթփոդներն ու եղանակները, որոնցով ամերիկյան կողմն իրականացնում էր իր պետական հեղաշրջման օպերացիաները ու դա նրանց թույլ էր տալիս չեզոքացնել այն փորձերը ու ստիպել, որպեսզի ամերիկյան կողմը դիմի ուղղակի ռազմական միջամտության: Արման Համբարձումյան
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с Россией