Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն
Международные новостиՔաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Դրա հետեւանքով զոհվել է 5 մարդ, եւս 20-ը վիրավոր են: Պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, փոխանցում է AP-ը:
Սակայն «Իզվեստիան», հղում անելով 1TV News հեռուստաընկերությանը, հաղորդում է 13 զոհի մասին, ըստ նույն աղբյուրի՝ ահաբեկիչը 13 տարեկան է եղել:
Պայթյունը տեղի է ունեցել դիվանագիտական թաղամասում, որտեղ տեղակայված են մի քանի դեսպանատուն եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություն: Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել ամերիկյան դեսպանատնից 500 մետր հեռավորության վրա, սակայն օտարերկրացի զոհերի կամ վիրավորների մասին հաղորդում դեռ չկա:
Վերջին տարիներին ԻՊ ահաբեկիչները Աֆղանստանում ահաբեկչական մի քանի գործողություն են իրականացրել, որոնց թիրախը հիմնականում եղել են շիիթական փոքրամասնության ներկայացուցիչները, որոնց սուննի ծայրահեղականները համարում են ուխտադրուժ: