Իրանը կարձագանքի ԱՄՆ ճնշմանն իր հրթիռների հարվածային ուժի մեծացմամբ
Международные новостиԻրանը կարձագանքի ԱՄՆ ճնշմանը եւ նոր պատժամիջոցներին իր հրթիռների հարվածային ուժի մեծացմամբ։ Այս մասին ասել է Իրանի իսլամական հեղափոխության պահապան կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին, փոխանցում է Fars-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ուզում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի հրթիռային հնարավորությունների պատրվակով, այնինչ ԻՀՊԿ-ը եւ հրթիռային ծրագիրը ընդամենն արդարացում են։ «Իրանի տնտեսական հզորությունն է նրանց թիրախը,- ասել է Ջաֆարին եւ նշել, որ ԱՄՆ-ը պետք է իմանա, որ տնտեսական ճնշումը եւ պատժամիջոցները մեծացնում են իրանցի ժողովրդի վճռականությունը՝ բարձրացնել պաշտպանունակությունն ու հզորությունը։