Հղիների նպաստների մասին աղմկահարույց օրինագծի մասով կառավարությունը զիջումների է գնացել. մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մայրերը դեկրետ գնալիս կստանան 100 տոկոս փոխհատուցում: Նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով (քննարկվում է այն 75 տոկոս դարձնելու հարցը), իսկ չաշխատող հղիները նպաստ կստանան: Իսկ եթե կինը ստանում է 1 մլն դրամից ավելի աշխատավարձ, ապա նպաստի հաշվարկումը տեղի է ունենում գործատուի հետ: