Իսպանիայի դատական պալատը Կառլես Պուչդեմոնին կանչել է ցուցմունք տալու
Международные новостиԻսպանիայի դատական պալատը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ կառավարության այլ նախկին անդամների կանչել է ցուցմունք տալու։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։
Նրանց պարտավորեցրել են դատարան ներկայանալ նոյեմբերի 2-ին եւ 3-ին։ Հաղորդվում է, որ չներկայանալու դեպքում նրանցից յուրաքանչյուրի դեմ հետախուզում կհայտարարվի։ Եթե նրանք որոշեն մնալ Բելգիայում, Մադրիդի հարցման հիման վրա նրանց կկալանավորեն բելգիացի ոստիկանները։
Պարբերականի տեղեկություններով՝ նրանց մեղադրում են ապստամբություն կազմակերպելու մեջ։