Ереван, 13.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Худатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭС Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказок Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы Представители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласия Патрульные самолеты ВМС США провели разведку вблизи Ирана Трамп анонсировал визит в Китай в апреле Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им Водитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это было В Армении начнет работать монетизация YouTube


Աստղագուշակ՝ նոյեմբերի 1-ի համար

Lifestyle

Խոյ: Այսօր չարժե ռիսկի դիմել: Բացասական միտումների ազդեցությունը նվազագույնի կհասցնեք, եթե ձեր քայլերում առավել շրջահայաց և խելամիտ լինեք: Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Չզարմանաք, եթե իրադարձությունները զարգանան ոչ այնպես, ինչպես ակնկալում էիք: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Այսօր թանկարժեք և ոչ գործածական իրեր ձեռք բերելու գայթակղությունը մեծ է: Ստեղծագործական գործունեություն ծավալելու ցանկություն կունենաք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է:

Ցուլ: Հեշտությամբ եք կորցնում հոգեկան հավասարակշռությունը, իսկ մանրուքները՝ սրտին մոտ ընդունում, ինչը շատ հարցերում խանգարում է ձեզ: Հիշեք՝ այսօր ծագած խնդիրներն, այնքան էլ լուրջ չեն, որքան թվում է, դրանցից շատերը ժամանակի ընթացքում իրենց լուծումը կգտնեն: Հնարավոր են նվերներ, որոշակի գումարային շահույթ: Ծախսերը շատ չեն լինի, եթե ձեզ որոշ գնումներ թույլ տաք: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն: Ընկերների հետ շփումը, ակտիվ հանգիստը տրամադրություն կբարձրացնի: Իմիջի հետ կապված փոփոխությունները, սակայն, ցանկալի է հետաձգել:

Երկվորյակ: Ցանկացած նոր գործ զգուշություն է պահանջում: Ճշտապահությունը, զգոնությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը՝ կօգնեն խուսափել մի շարք դժվարություններից: Հետևեք այն անձանց խորհուրդներին, ում հաջողությունը հեշտ չի տրվել: Այսօր նման մարդկանց խոսքերը կարող են շատ վճռորոշ լինել: Ուշադրություն դարձրեք առողջությանը: Փորձեք նվազագույնի հասցնել ծանրաբեռնվածությունը: Այսօր շռայլություններ թույլ տալ չարժե: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր տառապում են ոսկրային, հոդային քրոնիկ հիվանդություններով, պետք է զերծ մնան ֆիզիկական աշխատանք կատարելուց:

Խեցգետին: Օրվա առաջին կեսը դժվար թե բարեհաջող դասավորվի: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը՝ փոփոխական: Քչերին կհաջողվի լեզու գտնել ձեզ հետ: Մի շարք տարաձայնություններ կծագեն: Կհաջողվի խաղաղություն պահպանել միայն այն դեպքում, եթե զերծ մնաք սուր մեկնաբանություններից և վիրավորական հայտարարություններից: Օրվա երկրորդ կեսն առավել արդյունավետ կդասավորվի: Նոր, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք: Հնարավորություն կունենաք շփվելու ինքնատիպ և ազդեցիկ մարդկանց հետ: Փոքրիկներին վերաբերող լուրերը կուրախացնեն:

Առյուծ: Առավել համարձակ եղեք և նոր, մեծամասշտաբ գործեր ձեռնարկեք: Ճիշտ է որոշ դժվարություններ կծագեն, սակայն, միևնույն է, ձեզ մոտ ամեն բան հրաշալի կստացվի: Հարմար օր է ցանկացած բնույթի հարաբերություններ սկսելու համար:Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր հետագայում ձեզ դաշնակից և անգամ հովանավոր կդառնան: Հնարավորություն կունենաք ընտանեկան որոշ հարցեր լուծել: Մտերիմների շրջանում ձեր հեղինակությունը կբարձրանա: Կարող եք վերականգնել ընդհատված հարաբերությունները, կրկին գրավել այն մարդու ուշադրությունը, ով կորցրել է ձեր հանդեպ հետաքրքրությունը:

Կույս: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր, սովորաբար, կես խոսքից հասկացել են ձեզ: Այսօր չափազանց եսասեր եք, շրջապատից կպահանջեք ձեր ցանկությունների անհապաղ իրագործում: Զիջումների չեք գնա: Ամեն կերպ կցուցադրեք ձեր դժգոհությունը: Այսօր, նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, որ իրենց ցանկություններն անիրագործելի են: Զարմանալի չէ , որ նրանցից շատերը մեծ հիասթափություն կապրեն, կկորցնեն լավատեսությունը, ինչը, բարեբախտաբար, տևական չի լինի: Արդեն օրվա երկրորդ կեսին, ի հայտ կգան նոր նպատակներ ու ծրագրեր, կյանքը նորից կվերականգնի իր վառ գույները:

Կշեռք: Լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Կարևոր հարցերում կայունությունը կուրախացնի ձեզ : Այսօր առավել շատ կխորհեք, քան որևէ իրական գործով կզբաղվեք, ինչը լավ է, քանզի ապագայի ծրագրերում բոլոր հանգամանքները հաշվի կառնեք, ուշադրություն կդարձնեք շրջապատի կողմից անտեսված մանրուքներին: Այսօր մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք: Տարբեր ծրագրեր կքննարկեք: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կայացրած որոշումները՝ շատ շուտով կիրագործվեն:

Կարիճ: Նախքան որևէ նոր գործ ձեռնարկելը՝ համոզվեք, որ կկարողանաք ինքնուրույն գլուխ հանել: Անգամ, եթե աջակցություն առաջարկեն, միևնույն է, բոլոր բարդ խնդիրները ստիպված կլինեք ինքներդ լուծել: Ղեկավարության, գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ: Վեճեր կծագեն նաև հարազատների հետ: Անբարենպաս օր է ֆինանսական հարցեր լուծելու համար: Փորձեք խուսափել խոշոր գումարների հետ գործ ունենալուց: Երեկոյան հնարավոր է հաճելի հանդիպում այն մարդու հետ, ում երկար ժամանակ է, ինչ սիրում եք:

Աղեղնավոր: Այսօր, հնարավորինս խուսափեք մրցակցային պայքարի մեջ ներքաշվելուց, առավել ևս, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Կենտրոնացեք ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու վրա: Կարող եք հիասթափվել այն մարդուց, ով ձեզ վրա միշտ լավ տպավորություն է թողել: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու, անսպառ երևակայություն պահանջող, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ձեր որոշումներն ինքնատիպ են, վարքը՝ ոչ սովորական: Այսօր հրաշալի տեսք ունեք, և չի բացառվում, ամեն քայլափոխի արժանանաք հակառակ սեռի ներկայացուցիչների հաճոյախոսություններին:

Այծեղջյուր: Թեև օրվա ընթացքում մի շարք դժվարություններ կլինեն, այնուամնենայնիվ, հաճելի պահերը ևս չեն բացառվում: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում՝ անպայման հաջողության կհասնեք: Մասնագիտական ոլորտում կարող եք, սովորական դարձած խնդիրներին, նոր լուծումներ գտնել: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն, փոխզիջումների շնորհիվ, լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի: Այսօր օգտակար կլինեն պրոֆելակտիկ, առողջարարական պրոցեդուրաները: Նրանք, ովքեր սպորտով են զբաղվում, ցանկալի է՝ ուշադրություն դարձնեն սրտանոթային համակարգին ուղղված վարժություններին:

Ջրհոս: Շատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար:Այսօր աստղերը բոլոր հարցերում ձեր կողմից են: Հրաշալի օր է գործնական բանակցությունների, նաև նոր համագործակցություններ սկսելու համար: Նոր ծանոթների վրա կհաջողվի լավ տպավորություն թողնել: Չարժե որևէ մեկի հետ անձնական հարցեր քննարկել: Հարազատների հետ հարաբերություններին վերաբերող հարցերում ցանկացած որոշում փորձեք ինքնուրույն կայացնել: Միայն այդ դեպքում դրանք ճիշտ կլինեն և հետագայում ստիված չեք լինի զղջալ:

Ձկներ: Բարեհաջող օր է սպասվում: Ձեր անսպառ հմայքը և մարդկանց ճանաչելու ունակությունը, գործնական տեսանկյունից, օգտակար կլինեն: Ազդեցիկ մարդկանց հետ շփումներում վրիպումներ թույլ չեք տա: Փորձեք ձեռք բերել նոր համախոհներ և գործընկերներ, քանզի այսօր կարող է շատ ամուր դաշինք կնքվել: Անձանական հարաբերություններում ևս դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Նոր ծագող սիրային հարաբերությունները հաջող զարգացում կունենան: 

Худатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничества